Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Սագօ ԱՐԵԱՆ. «Կեցցէ այն Հայաստանը, որ վաղն է գալու»

Սագօ ԱՐԵԱՆ. «Կեցցէ այն Հայաստանը, որ վաղն է գալու»
21.09.2013 | 11:50

Սաղմէն նոր դուրս եկող, արիւններէն ու ցաւերէն նոր դուրս եկող իմ հին ու նոր Հայաստան, վաղը 22 տարեկան պիտի դառնաս: Քու Մովսես Գորգիսյանդ փառահեղ խօսք մը ունի. «Կեցցէ այն Հայաստանը, որ վաղն է գալու»: ՈՒ այդ Վաղը հեռու չէ, ու այդ վաղուան համար պէտք է պայքարինք բոլորս՝ ո՛չ քէնով, ո՛չ ատելությամբ, ո՛չ մերժողական դիրքերէ, ո՛չ չարախօսելով, այլ ապրելով ու խօսելով այս հողին հետ: Այլ ապրելով ու սիրելով այս հողը: Այլ ճանապարհ չկայ: Իսկ բոլոր անոնք, որ միայն Հայաստանի տխուր, աղքատ, հոգնած, անկյալ պատկերները կուզեն տեսնել, վստահ եղիր, Հայաստա՛ն, որ անոնք քու լավիդ համար չեն պայքարիր, անոնք չեն գիտեր հողիդ արժէքը ու եթէ, գիտնալով հանդերձ, կը շարունակեն չարաբանել, աւելի վատ իրենց համար, արդէն պարզ է, որ պատուէր կատարող լրտեսներ են: Կեցցէ այն Հայաստանը, որ վաղն է գալու: ՈՒ այդ վաղուան մէջ մեզմէ շատեր դեր ունին կատարելիք: Վստահ եմ:

Դիտվել է՝ 1675

Մեկնաբանություններ